News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախկին փաստաբան Մայքլ Կոհենը ԱՄՆ նախագահին վարկաբեկող ցուցմունքներ է տվել, որպեսզի այդպիսով հասնի խարդախությունների համար իր պատժի մեղմացմանը։ Այս մասին Թրամփը գրել է Twitter-ում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ Կոհենը հայտարարել է, թե Թրամփն իրեն կարգադրել է Կոնգրեսում ստել Մոսկվայում Trump Tower-ի կառուցման ժամկետների մասին

Ըստ Կոհենի՝ իրեն կարգադրվել է կեղծ տպավորություն ստեղծել, թե իբր բանակցություններն ավելի շուտ են ավարտվել, մինչդեռ դրանք ավարտվել են 2016թ․ հունիսին, երբ Թրամփը վաղուց նախագահի թեկնածու էր։

ԱՄՆ հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրում են 2016թ․ ամերիկյան ընտրական գործընթացին միջամտելու մեջ։ Հետաքննությամբ զբաղվում է հատուկ դատախազ Մյուլլերը։ Թրամփը եւ նրա օգնականները հերքում են, որ որեւէ անօրինական շփում են ունեցել ՌԴ պաշտոնատար անձանց հետ։ Մոսկվան եւս բազմիցս հերքել է իր միջամտությունը ամերիկյան ընտրական գործընթացներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ