News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դավիթ Մանուկյանին եւ Կարենե Լազարյանցին, ովքեր տեսահոլովակ նկարահանելու համար փակել էին Նոր Արբատը, 10 օրով ազատազրկել են՝ հայտնում է ՌԵՆ TV-ն։

Մոսկվայի Պրեսնենյան դատարանը Մանուկյանին եւ Լազարյանցին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտման մեջ։

ՌԴ ՆԳՆ ներքին ծառայության գնդապետ Յուրի Տիտովը հստակեցրել է, որ ճանապարհային երթեւեկությունը խախտողները ենթարկվել են վարչական կալանքի։

Նրա խոսքով, իրավախախտների գործողությունները դժվարություններ են առաջացրել ավտոմեքենաների հոսքի համար եւ վթարային իրավիճակ են ստեղծել։ Բլոգերներին կալանավորել են ՃՏԾ աշխատակիցները։

«Այսօր, վարչական արձանագրությունների համաձայն, դատարանը տվյալ իրավախախտների համար, որպես պատիժ, ընտրել է 10 օրվա կալանքը»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ