Մեքսիկական Իդալգո նահանգում խողովակատարի պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, տուժել է 71 մարդ։ Այս մասին իր Թվիթերում հայտնել է Իդալգոյի նահանգապետ Օմար Ֆայադը։
«Տվյալ պահին հաղորդվում է 71 տուժածի եւ 20 զոհի մասին»,- տեղեկացրել է նա։
Նրա խոսքով՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է RT-ն։