News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ Վաշինգտոնում բանակցություններ է վարել ԿԺԴՀ փոխնախագահ Կիմ Յոն Չխոլի հետ, կողմերը, ըստ պետդեպարտամենտի հաղորդման, քննարկել են Սինգապուրի գագաթաժողովի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Հյուսիսային Կորեայի գծով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգունը հունվարի 18-ին Վաշինգտոնում հանդիպել են ԿԺԴՀ փոխնախագահ Կիմ Յոն Չխոլի հետ»,- տեղեկացրել է գերատեսչությունը։

Նրանք «քննարկել են Սինգապուրի գագաթաժողովի շրջանակներում նախագահի (ԱՄՆ նախագահ Դոնալդի) եւ նախագահ Կիմ Չեն Ընի ստանձնած պարտավորությունների կատարման գործում առաջընթացի հասնելու ջանքերը»։

«Փոխնախագահ Կիմի հետ պետքարտուղարի առաջին հանդիպումն աշխատանքային մակարդակով արդյունավետ է եղել»,- նշվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, պետդեպարտամենտը հավելել է, որ Բիգունը նախատեսում է գալիք շաբաթ մասնակցել Շվեդիայում անցկացվելիք միջազգային կոնֆերանսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ