News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Վեդիի բժշկական կենտրոնի (ԲԿ) նախկին ղեկավար, վիրաբույժ Մելքոն Տալոյանը բողոք է ներկայացրել մարզպետի դեմ՝ աշխատանքից իրեն ազատելու հրամանը բողոքարկելու նպատակով:

Հիշեցնենք, հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Գարիկ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջինն «ազատվեց» Արտաշատի, Մասիսի եւ Վեդու բժշկական կենտրոնների ղեկավարներից: Երեքն էլ քննությունն անցել, նոր էին նշանակվել իրենց պաշտոններում: Ի դեպ, նույնն էր նաեւ այս երեք անձանցից ազատվելու մարզպետի ձեռագիրը, գործի դրած միջոցներն ու ժամանակահատվածը:

Նույնն է նաեւ մարզի բուժկենտրոնները ղեկավարած այս երեք բժիշկների պահանջը դատարանից՝ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցերում երեքն էլ վիճարկում են իրենց մասով մարզպետի կամայական հրամանը:

Վեդու ԲԿ ղեկավարն աշխատանքից ազատելու մարզպետի որոշումը բացառապես անձնավորված է համարում: «168.am»-ի հետ զրույցում Մելքոն Տալոյանը մանրամասնում է մարզպետի դեմ հայցի եւ նրա հետ ունեցած լարված հարաբերությունների մասին:

«Գարիկ Սարգսյանի հետ անձամբ ծանոթ չեմ եղել, մինչեւ մարզպետ նշանակվելը որեւէ ֆորմատով շփումներ չեն եղել, սակայն մեր հարաբերություններում առկա լարվածությունը, որ այդքան խոր նստվածք է թողել իր վրա, իրականում իր մերձավորի քաղաքական պարտության հետ է կապված, այդ պատմությունը գալիս է դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից: Արալեզ համայնքում, որտեղ իմ բնակավայրն է, հայրական օջախս է նաեւ այդ գյուղում, 2012-ի խորհրդարանական ընտրություններին աջակցում էի ընկերոջս՝ ՀՀԿ-ից ներկայացված Արայիկ Գրիգորյանին (Ավշարի Արայիկին):

Հակառակորդ թեկնածուն, որը մարզում Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թեւոնյանն էր («Հանրապետություն» կուսակցությունից), սեփական գյուղում խայտառակ պարտություն կրեց եւ դա չի մարսել մինչ օրս: Հենց այդպես էլ ասաց, նույն օրը՝ խմբված մարդկանց մեջ բացեիբաց հայտարարել էր, որ Տալոյանից վրեժխնդիր է լինելու: Եվ այսօր Թեւոնյանը հիշել է իր քաղաքական ընտրարշավում չմարսած պարտությունը ու «փաթաթել» է գործադիր իշխանության ներկայացուցիչ երիտասարդ մարզպետի վզին՝ օգտվելով նրա փորձառության պակասից, խորհրդատու է դարձել, զանազան հարցերում աջակցում է, ուղղորդում, ու վստահությունը չարաշահելով՝ մարզպետի ձեռքով մարզից շատերի դեմ սեփական վրեժն է լուծում:

Մարզպետը զոհ է, գործնականում այդ մարդուն երբեք չհետաքրքրեց մարզի հիվանդանոցներում բուժանձնակազմի աշխատանքի որակը, մեր կադրային, տեխնիկական ռեսուրսները, ակնկալիքները՝ իրենից, հեղափոխությունից, ինքն այդ լրջությունը չունեցավ»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Վեդու ԲԿ նախկին ղեկավարը:

«Գարիկ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց առաջ դեռ գիտեի, որ մահակով առաջինն իմ հետեւից է ընկելու: Եվ չսխալվեցի… սկզբում հասկացրեց, որ կամովի հեռանամ, հետո սրա-նրա միջոցով խաբար ուղարկեց, սպառնաց, թե՝ բան-ման կբացահայտեմ, թող գլխին փորձանք չբերի, նորից հրաժարվեցի: Փորձ արեցի դեմ առ դեմ խոսել, մտածելով՝ գործատու-ենթակա փոխհարաբերություններ են, կարելի է պարզաբանել, հարթել, բայց խուսափեց, ստացված միակ հանդիպմանն էլ մարզպետը «մեծահոգաբար» խորհուրդ տվեց՝ գնա ազատման դիմումդ գրի, գնա արձակուրդ՝ ինչքան կուզես հանգստացի: Ու այսպես սադրանքներով ու շանտաժներով մարզպետի հետ հեռակա դիսկուրսն ամիսներ տեւեց:

Փորփրեց, անվերջանալի ստուգումներ իրականացրեց, հետո հարկադրեց ազատման դիմումս գրեմ, դարձյալ հրաժարվեցի, իսկ այդ ամբողջ ժամանակահատվածում շուրջ 10 հոգու հրավիրում էր կաբինետ, իմ պաշտոնն առաջարկում, հրաժարված կոլեգաներս էլ դուրս էին գալիս ու զանգում էին ինձ: Վերջին թեկնածուն, ում վրա նա կանգ առավ, իմ տեղակալն էր: Սամվել Խաչատրյանը եւս հրաժարվել էր գնալ մարզպետի հետ դավադիր գործարքին, բայց երբ եկավ ինձ պատմեց, խնդրեցի վերադառնալ մարզպետարան եւ համաձայնություն տալ, միայն թե իմ փոխարեն օդից մեկին չնշանակի, ու գա ստեղծածը վարի տա: Այդպես էլ եղավ: Մարզպետը տեղակալիս համաձայնությունը ստանալով՝ անմիջապես իր ձեռքով ազատմանս հրամանը տվեց»:

Վիրաբույժ Մելքոն Տալոյանը հեռացել է մարզից, աշխատում է Երեւանի միաժամանակ երկու հիվանդանոցներում՝ «Արամյանց» եւ «Էլիտ Մեդ» ԲԿ-ներում: Երեւան է տեղափոխվել նաեւ Արտաշատի ԲԿ-ից մարզպետի ձեռամբ հեռացված ղեկավարը, նրան ազատման հենց հաջորդ օրն իր մասնավոր՝ «Վարդանանց» կլինիկայում աշխատանքի է տեղավորել ՀՀ Առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը՝ որպես անեսթեզիոլոգ:

Հ.Գ. Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի մտերիմ բարեկամ Ռազմիկ Թեւոնյանն Արարատում ավանդաբար առաջադրվել է խորհրդարանական ընտրություններին՝ «Հանրապետություն» կուսակցությունից, ու այդպես էլ չի ընտրվել, բայց այսօր նրա որդին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ