News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ մտադիր չէ երկրում արտակարգ դրություն հայտարարել դաշնային կառավարության գործունեության դադարեցման պատճառով։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդում է RT-ն։

Նշվում է, որ շաբաթ օրն ունենալիք ելույթում ԱՄՆ նախագահը մտադիր է առաջարկով դիմել դեմոկրատներին, որը վերաբերելու է ԱՄՆ կառավարության աշխատանքի վերսկսմանը։ Նա, այդ թվում, պատրաստ է գնալ զիջումների, հաղորդել են աղբյուրները։

Միեւնույն ժամանակ, նախաձեռնության մանրամասների մասին չի նշվում։ Ասվում է նաեւ, որ Թրամփը չի պատրաստվում հրաժարվել Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու իր ծրագրերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ