News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՅՈւՆԵՍԿՕ-ն Ճարտարապետների միջազգային միության (UIA) հետ համատեղ աշխարհի 2020թ. ճարտարապետության մայրաքաղաք է հայտարարել Ռիո դե Ժանեյրոն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն, Ճարտարապետների միջազգային միության նախագահ Թոմաս Վոնիեն եւ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի քաղաքաշինության հարցերով քարտուղար Վերենա Վիսենթինի Անդրեատան ուրբաթ՝ հունվարի 18-ին հայտարարել են այն մասին, որ Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա) կդառնա աշխարհի 2020թ. ճարտարապետության մայրաքաղաքը»,- ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Ինչպես հետեւում է հայտարարությունից, ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաքի ընտրության նախաձեռնությունն ընդգծում է «ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ UIA-ի ընդհանուր ձգտումը՝ պահպանել ճարտարապետական ժառանգությունը քաղաքային միջավայրում»։

Ռիո դե Ժանեյրոն կդառնա հրատապ գլոբալ մարտահրավերների քննարկման միջազգային հարթակ մշակույթի, մշակութային ժառանգության, քաղաքային հատակագծման եւ ճարտարապետության տեսակետներից։

«Մի շարք միջոցառումների շնորհիվ Ռիո դե Ժանեյրոն որպես ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք ի ցույց կդնի ճարտարապետության եւ մշակույթի կարեւորագույն դերը քաղաքների կայուն զարգացման շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, քաղաքում տեղի կունենա Ճարտարապետների միջազգային միության կոնգրեսը, որն անցկացվում է երեք տարին մեկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ