News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետը սկսել է Աղոթքների շաբաթը րքիստոնեական միասնության համար։ Ինչպես տեղեկացնում է ANSA գործակալությունը, Հռոմի պապը գլխավորել է երեկոյան ժամերգությունը Սուրբ Պողոսի մայր տաճարում, որով էլ տրվել է նախաձեռնության մեկնարկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երբ հասարակությունն այլեւս հիմնված չէ համերաշխության եւ ընդհանուր բարիքի սկզբունքի վրա, մենք տեսնում ենք երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, հսկայական առեւտրային կենտրոնների՝ հարստության խորհրդանիշների կողքին հոգեւոր աղքատության մեջ ապրող մարդկանց։ Բայց եթե հարստությունն ընդհանուր չէ, հասարակությունը պառակտված է։ Համերաշխությունը եւ ընդհանուր պատասխանատվությունը պետք է օրենք լինեն, որոնց վրա է հաստատվում քրիստոնեական ընտանիքը»,- հովվապետի խոսքերը մեջբերում է գործակալությունը։

Ինչպես Vatican News պորտալին տված հարցազրույցում նշել է քրիստոնեական միասնության աջակցության գծով պապական խորհրդի ղեկավար, կարդինալ Կուրտ Կոխը, Ֆրանցիսկոս պապի համար էկումենիզմը չափազանց կարեւոր է եւ հենվում է երրորդության վրա. «Պապն ասում է. շարժվենք միասին, աղոթենք միասին, համագործակցենք միմյանց հետ. սրանք են երեք հիմնական տարրերը, քանի որ միասնության անհնար է հասնել առանց այս երեք բաղկացուցիչների։ Եվ երկրորդ կարեւոր բանն արյան էկումենիզմն է, քանի որ այժմ հավատի համար հետապնդվողների 80%-ը քրիստոնյաներ են։ Հիմա քրիստոնյաներն ավելի շատ են ենթարկվում հալածանքների, քան առաջին դարերում, այդ բոլոր ժամանակակից նահատակների արյունը ոչ թե բաժանում է, այլ միավորում»,- ասել է կարդինալը։

«Սկսվում է Աղոթքների շաբաթը քրիստոնեական միասնության համար, մենք բոլորս պետք է աղոթենք Աստծուն՝ տալու մեզ այդ մեծ շնորհը»,- Թվիթերում գրել է Ֆրանցիսկոս պապը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ