News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխություններով պայմանավորված ողողումները, երաշտը եւ անտառային հրդեհներն անմիջական սպառնալիք են ներկայացնում երկրի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների համար։ Այս մասին տեղեկատվությունը ներկայացվել է ԱՄՆ պաշտպանության  նախարարության զեկույցում, որն ուղարկվել է Կոնգրես։

Փաստաթղթղում, որին հղում է կատարել Politico թերթը, խոսվում է առնվազն 79 օբյեկտի ռիսկերի մասին, որոնցից 53-ն արդեն պարբերաբար վնասներ է կրում ողողումներից, 43-ն առնչվում է երաշտի, 36-ը՝ անտառային հրդեհների հետ։ Եվս վեցը գտնվում է հողերի ամայացման վտանգի առջեւ, երկուսը բախվում են հավերժական սառածության հալվելու խնդրին։ Միեւնույն ժամանակ, պաշտպանական գերատեսչության մասնագետները կանխատեսում են, որ ապագայում եւս 60 օբյեկտ կարող է ջրասույզ լինել, 48-ը կարող է երաշտի, իսկ 43-ը՝ անտառային հրդեհների պատճառով վնասներ կրել։

Փաստաթղթի հեղինակները տեղեկացնում են, որ դրանում չի ներկայացված սպառնալիքների ամբողջ ծավալը, որովհետեւ իրականացվել է տվյալ պահի վերլուծություն եւ կանխատեսում է արվել միայն առաջիկա 20 տարիների համար։ «Կարեւոր է նշել, որ ապագան սույն զեկույցում նշվում է լոկ առաջիկա 20 տարվա մասին։ Կլիմայի սպասվող փոփոխություններն, ամենայն հավանականությամբ, ի հայտ կգան դարակեսին, եւ իրավիճակի վերլուծությունը դարակեսին ու այդուհետ կարող էր թույլ տալ վերհանել խոցելիությունների ծագման միտումները»,- ասվում է զեկույցում։ Նշվում է նաեւ, որ կլիմայի փոփոխությունները «սպառնալիքների կատալիզատոր են», որը կարող է ազդել Պենտագոնի գերակայությունների վրա։

Դրանում ասվում է, որ պաշտպանության նախարարությունն արդեն սկսել է ռազմակայանների ամրացման միջոցներ ձեռնարկել՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունների հետեւանքները։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները, որոնք արդեն ծանոթացել են փաստաթղթին, հայտնել են, թե հիասթափված են դրանում ներկայացված տեղեկատվությամբ։ Նրանք տրտնջում են, որ փաստաթղթում անգամ չի ասվում, թե ինչ միջոցներ կպահանջվեն, որպեսզի կատարելագործվեն օբյեկտները՝ առկա սպառնալիքների հաշվառմամբ։ «Թեեւ այս կլիմայական զեկույցում խոստովանվում է, որ գրեթե բոլոր ուսումնասիրված ռազմական օբյեկտներն ունեն խոցելիություններ կլիմայի փոփոխությունների հետեւանքներով պայմանավորված եւ բերվում են նման ազդեցության կոնկրետ օրինակներ, դրանում անգամ նվազագույն չափով չի խոսվում այն մասին, թե ինչպես կարելի է վերացնել առկա խոցելիությունները»,- փաստաթուղթը մեկնաբանել է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Սմիթը, որը Կոնգրեսի Ստորին պալատի զինված ուժերի կոմիտեի նախագահն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ