News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հրշեջ հաշվարկները կարողացել են մարել Մեքսիկայի Իդալգո նահանգի Թլաուելիլպան շրջանում խողովակատարի պայթյունից առաջացած հրդեհը։ Այս մասին շաբաթ օրն իր Թվիթերում տեղեկացնում է նահանգապետ Օմար Ֆայադը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Թլաուելիլպանի հրդեհը մարված է,- ասվում է գրառման մեջ։- Մենք ցուցաբերում ենք անհրաժեշտ ողջ օգնությունը վիրավորներին ու տուժած ընտանիքներին»։

Պայթյունը եւ հրդեհը տեղի էին ունեցել խողովակատարի անլեգալ կտրման վայրում այն պահին, երբ այնտեղ էին գտնվում վառելիք հավաքող բազմաթիվ մարդիկ։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ արտակարգ պատահարը խլել է 21 մարդու կյանք, եւս 71-ը տուժել է։

Ողբերգության հետ կապված՝ աշխատանքն է սկսել Արտակարգ իրավիճակների ազգային հանձնաժողովը։ Մեխիկոյի իշխանություններն Իդալգո են ուղարկել չորս ուղղաթիռ՝ բժիշկներով, տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ