News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բալի հանգստավայրի իշխանությունները մտադիր են հարկ մտցնել արտասահմանյան զբոսաշրջիկների համար $10-ի չափով։ Ինչպես գրում է The Straits Times թերթը, այդ միջոցները կուղղվեն էկոլոգիական կարիքների բավարարմանն ու մշակութային ժառանգության պահպանմանը։

Համանուն նահանգի նահանգապետ Վայան Քոսթերայի խոսքով՝ համապատասխան օրինագիծը ներկայացվել է տեղի խորհրդարանի քննարկմանը անցած տարեվերջին։ Ինչպես սպասվում է, առաջիկայում այն կընդունվի։

Ներկայում քննարկվում են վճարման ձեւերը. կամ հարկը կներառեն տոմսերի, այդ թվում եւ ավիատոմսերի արժեքի մեջ, կամ էլ վճարումը կկատարվի անմիջապես տեղ հասնելուն պես. օդանավակայանում կամ նավահանգիստներում։ Վայան Քոսթերան ճշտել է, որ «հարկը մտցվում է միայն օտարերկրյա զբոսաշրջիկների համար, քանի որ նրանք գալիս են հանգստանալու, զվարճանալու»։ «Ինդոնեզացիների մեծ մասը գալիս է Բալի, որպեսզի այցելի հարազատներին կամ էլ մասնակցի գործնական համաժողովների»,- ասել է նահանգապետը։

Անցած տարի ոչ պակաս, քան 6 մլն օտարերկրացի է այցելել այս կղզի։ Այցելուների մեծ մասը Չինաստանի եւ Ավստրալիայի քաղաքացիներ են։ Նահանգի զբոսաշրջային վարչության տվյալներով՝ 2017թ. Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 41%-ով եւ հասել մոտ 95 հազարի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ