News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես զգում եմ թախիծ, ափսոսանք, իսկ այդ օրը, երբ ստացա Հրանտ Դինքի սպանության լուր, իմ մտոքով մի բան անցավ՝ մեր մեջքը ջարդեցին: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:

Նրա խոսքով, սա շատ մեծ հարված էր հայ համայնքին. «Նրանք գտան մեր թույլ, կամ ավելի ճիշտ ուժեղ կետը եւ այդտեղ տվեցին հարվածը»,-ասաց նա:

Տիրան Լոքմագյոզյանը սխալ է համարում Հրանտ Դինքին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի հետ համեմատելը, քանի որ նրանք տարբեր ության տեր մարդիկ են, եւ իրենց գործունեությունն էլ տարբերվում է իրարից: «Այո, Փայլանն այսօր Թուրքիայի մեջլիսում է եւ այնտեղ բավականին ճանաչված է իր հանդուգն ելույթներով, սակայն այդ երկուսի միջեւ հետաքրքիր տարբերություն կա. Հրանտն ինչ անում էր, անում էր ինչ-որ նպատակներով, իսկ Փայլանի արածը հիմնականում ելույթներ են, օրինակ Հայոց ցեղասպանության մասին խոսելը, զոհերի նկարները մեջլիսում ցուցադրելը: Դրանք ավելի շատ ելույթներ ու ակցիաներ են, որոնք իհարկե, բան չեն տալիս: Ընդհակառակը, մենք տեսանք, որ դրանից հետո մեջլիսը ժողով գումարեց եւ որոշեց արգելել Ցեղասպանության մասին խոսել մեջլիսում»,-ասաց նա:

Դինքի ընկերոջ ներկայացմամբ, Հրանտ Դինքը երբ ինչ-որ բան էր նախաձեռնում նպատակ ուներ ինչ-որ բանի հասնելու, եւ հենց դա է Փայլանի ու Դինքի տարբերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ