News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մեր երիտասարդ կոլեգաներին մենք պետք է հորդորենք, որ հատկապես արտաքին հարաբերություններում մինչեւ վերլուծություններ չարվեն , մինչեւ քաղաքական ուժը կոնսուլտացիաներ չանի, մենք չպետք է ռիսկային մոտեցումների գնանք։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանի սկանդալային ելույթին, որում Իրանին անվանել էր ավտորիտար պետություն։

«Ես համամիտ եմ, որ պետք է  հայտարարություններում շատ ուշադիր լինել, մեր երիտասարդ կոլեգաներին մենք պետք է հորդորենք, որ հատկապես արտաքին հարաբերություններում մինչեւ վերլուծություններ չարվեն , մինչեւ քաղաքական ուժը կոնսուլտացիաներ չանի, մենք չպետք է ռիսկային մոտեցումների գնանք, որոնք կվտանգեն մեր հարաբերությունները մեր կարեւորագույն գործընկերների հետ»,– ասաց նա

Նրա կարծիքով՝  բնական է՝ կլինեն նման թյուրիմացություններ, բայց վստահ է, որ առաջիկայում որոշակի աշխատանքներից հետո բոլորը կհասկանան, որ ամեն ինչ  մասին չէ, որ պետք է խոսել։

«Սա սկիզբն է, շատերը դեռեւս հուզականության էյֆորիայի մեջ են եւ կամաց–կամաց մեր գործընկերները կընկնեն հունի մեջ»,– հավելեց նա։

Հիշեցնենք, որ ելույթից անմիջապես հետո Կոնջորյանը հայտարարել էր, որ իր կողմից սխալ է թույլ տրվել, որ այլեւս չեն կրկնվի նման «վրիպակները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ