News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դեմոկրատներին եւս մեկ առաջարկ անել շարունակվող շաթդաունի հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան աղբյուրին։

Հեռուստաալիքի զրուցակիցը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը չի ծրագրում արտակարգ դրության ռեժիմ հայտարարել։ Սակայն դրա հետ կապված բանավեճեր դեռ վարվում են։

Ինչպես նշվում է, Թրամփը կարող է գնալ որոշ զիջումների փակուղային քաղաքական իրավիճակից դուրս գալու համար։ Աղբյուրն ավելացրել է, որ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում նահանջել Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար փող ստանալու իր մտադրությունից, տեղեկացնում է «Գազետա»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ