News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իր գործունեության ընթացքում Հրանտ Դինքը երկու բան արեց, որը լցրեց թուրքերի համբերության բաժակը: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, Հրանտ Դինքի սպանության տարելիցի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա ընկեր Տիրան Լոքմագյոզյանը:

«Առաջինը Թուրքիայում ժամանակակից կնոջ կուռքը հանդիսացող Սաբիհա Գյոկչենի մասին նրա հոդվածն էր, որը ես էի նրան ուղարկել: Իսկ Հրանտը սխալ գործեց, որ այնտեղ իր մտքերն էլ ավելացրեց ու իր անունն էլ ավելացրեց: Ես այն կարծիքին եմ, որ եթե իր անունը չավելացնել այնտեղ, գուցե այսօր ինքն ապրեր: Հրանտ Դինքն արդեն ճանաչված մարդ էր, հատկապես թուրք ֆաշիստների աչքի փուշն էր դարձել: Այդ հոդվածից հետո առաջին երեք օրերին մեծ աղմուկ բարձրացավ, Թուրքիայի թերթերը դրա մասին էին գրում»,-հայտարարեց Տիրան Լոքմագյոզյանը:

Նրա խոսքով, Հրանտ Դինքի երկրորդ սխալն այն էր, որ իր մահից որոշ ժամանակ առաջ եւս մեկ հոդված գրեց, որտեղ քննադատում էր Սփյուռքը, կոչ էր անում մեղմ վարվել Թուրքիայի նկատմամբ, բայց այդտեղ կար մի նախադասություն, որտեղ կոչ էր անում սփյուռքին «իրենց երակներից մաքրել թուրքով թունավորված արյունը»: «Թուրքերը հայտարարեցին, որ դու ասում ես՝ թուրքերի արյունը թունավոր է, թեեւ իր միտքը դա չէր: Հետո նա դատարանի առջեւ կանգնեց, եւ մասնագետներն ասացին, որ նա այդ միտքը չի արտահայտել, թուրքին չի վիրավորել: Հրանտը շատ զայրացել էր եւ ասաց, որ եթե այս խնդրով ինձ դատապարտեք, ես կթողնեմ, կհեռանամ:

Դա այն կաթիլն էր, որ լցրեց թուրքերի բաժակը: Իրեն կանչեցին քաղաքապետարան, զգուշացրին ինչ-որ անձինք: Հետագայում պարզվեց, որ իր հետ խոսողը գաղտնի գործակալությունից է եղել: Զգուշացրեցին, որ մեր երկում փողոցներում կան լիքը մարդիկ, որ գժեր են, որոնք կարող են վատություն անել, ավելի լավ է՝ զգուշացեք: Դա, իհարկե, բաց զգուշացում ու սպառնալիք էր: Դրանից կարճ ժամանակ հետո իրեն լիկվիդացրին»,-ընդգծեց Դինքի ընկերը՝ հավելելով, որ Թուրքիայի պես երկրներում կան կարմիր գծեր, որոնք եթե չեք անցնում, այնքան ուժեղ հակազդեցություն չի լինում:

Նշենք, որ Հրանտ Դինքի «Սաբիհա Գյոկչեն» վերտառությամբ հոդվածը ռումբի պայթյուն էր Թուրքիայում, որտեղ նա գրել էր. «Մենք շատ ժամանակ վատնեցինք, որպեսզի ապացուցենք, որ Թուրքիայի ազգային հերոս Սաբիհա Գյոկչենը հայ է»: Նշենք, որ Սաբիհա Գյոկչենը Աթաթուրքի կողմից որդեգրված աղջիկն է:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, իր խմբագրած «Ակոս» թերթի խմբագրության դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ