News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել  ինքնուրույն ընտրել ծննդաբերության միջոցը: Նրանք այլեւս ստիպված չեն լինի ստանալ ամուսնու, հոր կամ եղբայրների թույլտվությունը ծննդաբերության այս կամ այն միջոցի ընտրության հարցում, հաղորդում է The National-ը:

Այսպիսով, կանայք ինքուրույն են որոշելու բնական ճանապարհով ծննդաբերեն, թե կեսարյան հատումով: Բացի այդ, կանանց յալեւս անհրաժեշտ չի լինի ստանալ իրենց ամուսնու, հոր կամ եղբայրների ստորագրությունները, որպեսզի բժշկից իմանան, թե ինչպես է ընթանում հղիությունը եւ երբ է ծնվելու երեխան:

Նրանք նաեւ իրավունք են ստացել որոշելու, թե արդյոք ծննդաբերության ժամանակ հարազատներն ու մտերիմները կարող են ներկա գտնվել:

Նշենք, որ նախորդ տարվա հունիսին Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել մեքենա վարել եւ այցելել ֆուտբոլային հանդիպումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ