News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հունվարի 11-ին, ժամը 17:30 սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց, հայտնում էին, որ հացի գործարանում գողություն է կատարվել, պահակին խփել են: Խոսքը Արմավիրի չգործող, նախկին հացի գործարանի մասին էր, եւ օպերատիվ խումբը դեպքի վայր շտապեց:

Արտադրամասերից մեկում իրավապահները հայտնաբերեցին պահակի` Գեղեցիկ Գ.-ի դին, տպավորությունն այնպիսին էր, ասես, նրան հրել էին կամ ինքն էր արտադրամասի աստիճանահարթակից ընկել: Վնասված էր գլուխը, աջ ձեռքին քերծվածքներ կային: Աղջիկն էր նրան գտել այդ վիճակում: Պետք էր պարզել, թե ինչ էր իրականում կատարվել: Կարեւոր էր յուրաքանչյուր մանրուք:

Առարկաներ, հետքեր, գործի համար նշանակություն ունեցող այլ ապացույցներ հայտնաբերելու, նաեւ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկաններն արտադրամասի տարածքում համապատասխան ուսումնասիրություններ արեցին:

Դիակն ուղարկվեց փորձաքննության:

Դեպքի վայրում հայտնաբերվեց դանակ, կտրված պղնձե մալուխներ, որոնք չէին հասցրել հափշտակել: Զարմանալիորեն` տարածքում տուժողի ու նրա աղջկա ոտնահետքերից բացի, այլ ոտնահետքեր չէին նկատվում: Արտադրամասի դուռը վնասված չէր: Նրանք նշված տարածք մտնելու իրավունք չունեին: Դուռը մշտապես կողպված էր: Հետաքրքիր էր` աղջիկը երբ էր մոր մոտ եկել, ինչու ինքը չէր ահազանգել ոստիկնություն, այլ խնդրել էր ուրիշի:

Ավելի ուշ ստացվեց նաեւ դատաբժշկի նախնական եզրակացությունը, համաձայն որի` Գաբրիելյանը մահացել էր ոչ թե ինչ-որ մեկի խփելու հետեւանքով, այլ սրտի կաթվածից:

Հետագա միջոցառումներով, քրեական հետախույզները պարզեցին, որ նշված գործարանի պահակ Գեղեցիկ Գ.-ն, դստեր` Հրածին Գ.-ի հետ, գողություն կատարելու նպատակով, մտել են գործարանի արտադրամաս, որտեղ Գեղեցիկ Գ.-ն սրտի կանգ ունենալու հետեւանքով, մոտ 5 մետր բարձրությունից ընկել եւ մահացել է:

Պահակը որոշել էր իրեն վստահված տարածքից գողություն անել ու մահացել էր այն արտադրամասում, որտեղ մտնելու իրավունք չուներ: Այս փաստը կոծկելու համար էր Հրածին Գ.-ն հորինել գողերի գործարան մտնելու ու մորը խփելու պատմությունը:

Կատարվածի հանգամանքները լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ