News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լիսաբոնում 2020 թվականին կվերանան մեկանգամյա օգտագործման պլաստիկե բաժակները, հաղորդում է Europulse –ը:

Նման բաժակների օգտագործման արգելքը կվերաբերի ինչպես սրճարաններին ու ռեստորաններին, այնպես էլ փողոցում սննդի կետերին: Ըմպելիքները կվաճառվեն գավաթներով ու բազմակի օգտագործման բաժակներով, կամ ասենք կոկոսի հյութը կարող են մատուցել բնական կոկոսով:

Պլաստիկե սպասքի եւ այլ մեկանգամյա օգտագործման պարագաների օգտագործումը Լիսաբոնում վերջին տարիներին ավելացել է զբոսաշրջիկների աճին զուգահեռ: միայն վերջին 3 տարիներին քաղաքում աղբի քանակն ավելացել է 10 տոկոսով:

Նշենք, որ պլաստիկե աղբի դեմ պայքարն ընթանում է ամբողջ ԵՄ տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ