News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին պատգամավորների կողմից մարդու իրավունքների խնդիրների հանդեպ ցուցաբերվող կարեւոր ուշադրությունը եւ դրանց լուծումներին նպաստելու նրանց բարձր պատրաստակամությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհավորում եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին, փոխնախագահներին եւ մշտական հանձնաժողովների նախագահներին իրենց պատասխանատու պաշտոններում ընտրության, հանձնաժողովների ձեւավորման եւ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքում բոլոր պատգամավորների կողմից իրենց կարեւորագույն դերակատարությունը լիարժեք ստանձնելու կապակցությամբ:

Խորհրդարանական հանձնաժողովները հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում օրենսդիր մարմնի իրավասության հարցերով մասնագիտական քննարկումներ իրականացնող, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողության կարեւոր գործառույթ ունեցող մարմիններ են:

Այս մի քանի օրերի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին պատգամավորների կողմից մարդու իրավունքների խնդիրների հանդեպ ցուցաբերվող կարեւոր ուշադրությունը եւ դրանց լուծումներին նպաստելու նրանց բարձր պատրաստակամությունը:

Հատկապես կարեւորում եմ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի եւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովների՝ որպես երկու ինքնուրույն հանձնաժողովների ձեւավորումը:

Հաշվի առնելով հանձնաժողովների նախագահներ Վլադիմիր Վարդանյանի եւ Նաիրա Զոհրաբյանի մասնագիտական բարձր հատկանիշներն ու աշխատանքների կազմակերպման գործում նրանց երկարամյա փորձը՝ համոզված եմ, որ այդ հանձնաժողովների գործունեությունն արդյունավետ կծառայի իրենց առաքելության իրականացմանը:

Հայտնում եմ խորհրդարանի բոլոր պատգամավորների հետ՝ ինչպես հանձնաժողովների կազմում, այնպես էլ անհատական սկզբունքով, համատեղ աշխատանքի իմ լիարժեք պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շարունակական ամրապնդման ու օրենսդրության չընդհատվող կատարելագործման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ