News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դինամիկ ծառայություն իրականացնող ճանապարհային  ոստիկանների քանակը զգալի կրճատվել է, ինչը վատ հետեւանքների է  հանգեցրել։ Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

«Սակայն այժմ մշակվում է նոր մոտեցում, ճանապարհային ոստիկանների պարեկախմբի ծառայություն է իրականացվելու եւ այսպես ասած իրենց օրենքից դուրս համարող վարորդները միշտ այդ ոստիկանների հսկողության տակ կլինեն։ Այս ծրագիրը դեռ մշակվում է եւ ֆինանսական խնդիրներ էլ ունի, քանի որ ճանապարհային ոստիկանների թիվը զգալիորեն կմեծանա»,– ասաց նա՝ հավելելով, որ դա տարբեր երկրներում կիրառվող պրակտիկա է, ինչը դրական արդյունքներ է տվել։

Նա նաեւ նշեց, որ կա վարորդների մի խումբ,որոնք  չափից դուրս շատ են խախտումներ անում, չեն վճարում դրանց համար եւ համոզված են,որ նորից համաներվելու են, ինչպես եղավ նախորդ տարի. «Դա ամենավատ բանն է, որ կարող է պատահի»։

Տպել
Ամենաշատ