News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լուի Մապուն 81 տարեկան է. շաբաթական մեկ անգամ նա ավտոմեքենայով գնում է հիվանդանոց՝ ճանապարհի վրա ծախսելով մոտ մեկ ժամ: Չնայած իր տարիքին, Լուին օգնում է քնեցնել ծծկեր երեխաներին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հաղորդում է NTDTV-ն:

Ամեն իսչ սկսվել է նրանից, որ Լուին հեռուստատեսությամբ հաղորդում է դիտել բուժքույրերի ու կամավորների մասին, որտեղ նրանք Ալաբամայի հիվանդանոցում հոգ են տանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող անհաս եւ հիվանդ երեխաների մասին:

Ինքը՝ Լուին 8 թոռ եւ 2 ծոռ ունի, եւ նրա վրա ազդել է հաղորդումը: Նա որոշել է նույնպես կամավոր դառնալ:

Որոշ ծնողներ չեն կարողանում ողջ օրը լինել իրենց հիվանդ երեխաների կողքին, ուստի կամավորները օգնում են բուժքույրերին հոգ տանել նորածինների մասին: Լուիի պարտականությունների մեջ մտնում է գրկել, օրորել ու կերակրել երեխաներին:

«Ինձ դուր է գալիս նայել նորածիններին, երբ նրանց օրորում եմ: Ես գրում եմ նրանց ու մտածում, թե ինչ են դառնալու, երբ մեծանան»,-նշել է տարեց տղամարդը:

Որոշ ժամանակ կամավորական աշխատանք կատարելով Լուին եւ նրա կինը որոշել են հիվանդանոցի նվեր անել: Մապ ընտանիքի ֆոնդի միջոցով նրանք երեխաներին են նվիրել մեկ մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ