News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մինչ Ադրբեջանի իշխանություններն, ավանդույթի համաձայն, այս օրերին զբաղված են հայերի հանդեպ ատելություն հրահրելով՝ «հունվարի 20-ի ողբերգության տարելիցը» քարոզչահնարքի շրջանակում, Բաքվում, «Մեհսուլ» մարզադաշտում տեղի է ունենում ընդդիմության բազմամարդ հանրահավաք, որը կազմակերպել է Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը։

Բողոքի ցույցին՝ բլոգեր Մեհման Հուսեյնովին եւ բոլոր մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, մասնակցում են Ժողովրդական ճակատ, «Մուսավաթ» եւ «ՌԵԱԼ» կուսակցությունների ակտիվիստները։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Turan գործակալությունը, ոստիկանությունը անվտանգության ուժեղացված միջոցներ է ձեռնարկում, եւ հանրահավաքի եկածներին ստիպում են անցնել երեք արգելափակ։ Սովորականի պես իշխանությունները արգելափակում են ինտերնետ հասանելիությունը հանրահավաքի անցկացման վայրում, որպեսզի թույլ չտան ուղիղ հեռարձակում սոցցանցում։

Հիշեցնենք, որ երկար տարիներ Ադրբեջանի իշխանությունները հունվարի 19-20-ին բնակչությանը ստիպում են նշել «հունվարի 20-ի ողբերգության» տարելիցը։ 1990թ. հունվարի 20-ի գիշերը Բաքու մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումներ՝ բնիկ հայ բնակչության ջարդերը կանգնեցնելու նպատակով, որոնք արդեն տեղի էին ունենում նաեւ քաղաքի ռուս բնակիչների հանդեպ։ Ադրբեջանում հայկական ջարդերի կազմակերպիչներն ու մասնակիցները հայտարարվել են «հայրենիքի տարածքային ամբողջականության եւ անկախության մարտիկներ»։ Նրանք, ովքեր զոհվել են զորքեր մտցնելիս, թաղված են «շահիդների ծառուղում», ուր ամեն տարի զանգվածաբար քշում են պաշտոնյաներին ու պետհաստատությունների աշխատակիցներին, ուսանողներին ու դպրոցականներին։ Այն մասին, որ զորքերը մտցվել են հայկական ջարդերը կանգնեցնելու նպատակով, իշխանությունները լիակատար լռություն են պահպանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ