News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի ֆինանսական մարմինները  կասկածելի շարժ են նկատել Բրազիլիայի նախագահի որդու՝ Ֆլավիու Բոլսոնարի 2017թ. հաշիվներում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Globo հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տրամադրության տակ է հայտնվել Բրազիլիայի ֆինանսական գործունեության վերահսկողության խորհրդի հաշվետվությունը, գերատեսչություն, որն զբաղվում է փողերի լվացման դեմ պայքարով։ Ինչպես նշվում է, խոսքը վերաբերում է 2017թ. հունիս-հուլիս ժամանակաշրջանին։

Հաշվետվության համաձայն՝ հինգ օրում սենատոր Ֆլավիու Բոլսոնարուի հաշվին փոխանցվել է 48 վճարում, յուրաքանչյուրը՝ 2 հազար ռեալ (մոտ 500 դոլար)։ Այդ ամբողջ ընթացքում հաշվին փոխանցվել է 96 հազար ռեալ (մոտ 26 հազար դոլար)։

Փողերը ստացվել են բանկոմատներից, որոնք գտնվել են Ռիո դե Ժանեյրոյի Օրենսդիր ժողովի շենքում։ Խորհրդին չի հաջողվել որոշել, թե ով է կանխիկ փող դրել հաշվին։

Ֆինանսական գործունեության վերահսկողության խորհուրդը կասկածելի է համարել այն փաստը, որ հաշվի համալրումը տեղի է ունեցել մաս-մաս։ Նշվում է, որ խոսքը կարող է վերաբերել միջոցների աղբյուրը թաքցնելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ