News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիլս անունով ուղեվար շունը ծառայության է գնում իր տիրուհու՝ 24-ամյա Հիլա Մաուդոյի հետ, ով որպես սպա ծառայում է իսրայելական զինվորական դատախազությունում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ynet պարբերականին։

Աղջիկը ի ծնե կույր է, բայց դա չի խանգարել նրան գերազանցությամբ ավարտել ուսումն իրավաբանական ֆակուլտետում, իսկ հետո ծառայելու գնալ Իսրայելի Պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ), զինվորական դատախազությունում։ Նրա հետ միասին ծառայության է գալիս նաեւ նրա հավատարիմ, 3 տարեկան շունը՝ Նիլսը։

Ինչպես գրում է պարբերականը,  նա զբաղեցնում է ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերի զինվորական դատախազության սպային ուղեկցողի պատասխանատու եւ կարեւոր պաշտոնը։ Ամեն շան չէ, որ նման պատիվ է վերապահվում։

«Ես թույլ չեմ տա իմ հաշմանդամությանը խանգարել ինձ, թույլ չեմ տա նրան ազդել իմ առօրյա կյանքի վրա»,- ասում է Հիլան։ Դեռեւս դպրոցական նստարանին նա գիտեր, որ չի հրաժարվի բանակում ծառայելուց։ Տանը նա եվրոպական իրավունքի դասեր էր առնում, իսկ հետո սկսեց իրավագիտություն սովորել համալսարանում, գրում է պարբերականը։ Բացի ավտոմեքենա վարելուց, չկա ուրիշ որեւէ բան, որ չի կարող անել Հիլան՝ինչպես սովորական տեսնող մարդ։

Ինչպես եւ բոլոր աղջիկները, Հիլան ծառայել է բանակում, ավարտել սպայական դասընթացներն ու գործուղվել ՑԱԽԱԼ-ի ՌՕՈւ զինվորական դատախազություն։ «Ինձ համար միշտ պարզ է եղել, որ ես ծառայելու եմ։ Զինվորական ծառայությունն ինձ շատ բան է տալիս, ես նրանից հրաժարվելու պատճառ չեմ տեսնում»,- ասում է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ