News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինչ որ ասվել, խոստացվել է, պետք է կատարվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, «Նոյյան տապանում» հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը։

«Նախեւառաջ պետք է սուտ չասել ժողովրդին։ Ինչ որ ասվել, խոստացվել է, պետք է կատարվի, եթե սխալ է եղել պետք է տղամարդու պես դուրս գալ եւ ասել՝ ժողովուրդ ջան, կներեք, սխալվել ենք։Սխալն ընդունելի կլինի, երբ որ դա ընդունվի, ոչ թե ամեն կերպ լղոզվի»,– ասաց նա։

Եղիազարյանի կարծիքով՝ առաջինը պետք է ծրագիր ունենալ աղքատության մասով, թե ինչը կարելի է զարգացնել. «Գյուղատնտեսությունը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում, պետք է մտածել՝ ինչ անենք, որպեսզի գյուղացուն օգնենք»։ 

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ աննորմալ երեւույթ է, որ մի քաղաքական ուժ ԱԺ–ում ունի 88 պատգամավոր. «Դա տաղտուկ վիճակ է եւ այդ վիճակից դուրս գալու համար պետք է քայլ անել դեպի աղքատները, ձեռք մեկնել ընչազուրկներին, դուրս բերել նրանց այդ վիճակից»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ