Փարիզի կենտրոնում տարբեր լրատվամիջոցների մի շարք խմբագիրներ եւ թղթակիցներ հանրահավաք են կազմակերպել՝ արտահայտելու համար իրենց բողոքն ընդդեմ ցույցերը լուսաբանող լրագրողների հանդեպ բռնի գործողությունների, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով BFMTV-ին։
Նշվում է, որ հանրահավաքի մասնակիցները շարք են կանգնել՝ թղթերով, որոնցից յուրաքանչյուրի վրա եղած տառերով կազմված է եղել «Ազատ ենք տեղեկացնել» գրությունը։