News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կոբի-Գուդաուրիի ճոպանուղին պաշտոնապես բացվել է Վրաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրում, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»։

Կոբի-Գուդաուրիի ճոպանուղին ամենաերկարն է տարածաշրջանում՝ 7,5 կմ։ Դրա կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 81 մլն լարի (ավելի քան 30 մլն դոլար)։ Այն ներդրվել է Գուդաուրիի միասնական ճոպանուղային համակարգում եւ թողարկային կարողությունը ժամում 2800 ուղեւոր է։

Բացման արարողությանը մասնակցել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Իր ելույթի ընթացքում նա Կոբի-Գուդաուրիի ճոպանուղին անվանել է «պատմական նշանակության եզակի նախագիծ»։

Գուդաուրիում այս տարի աշխատելու է 18 ճոպանուղի։ Այսօրվա դրությամբ դահուկորդների տրամադրության տակ է 20 դահուկուղի 70 կմ ընդհանուր երկարությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ