News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում որոշ քաղաքացիների մոտ նոր գլխացավանք է առաջացել: Ինչ-որ մեկը որոշել է «վերակենդանացնել» մի քանի տարի առաջ ընդունված, սակայն նախկինում երբեք չգործած օրենքը, որը ենթադրում է ընտանի կենդանիների համար հարկ:

Այսպես, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի դրույթներից մեկը ենթադրում է ընտանի կենդանիների համար հարկ, որը Երեւանում մեկ կենդանու համար սահմանվել էր 5 հազար դրամի չափով: Օրենքը հասարակության վրդովմունքի պատճառ էր դարձել, իսկ այն ժամանակ ընդդիմությունն ակտիվորեն հետաքրքրվում էր՝ կլինեն արդյոք ընտանի կենդանիների թվում, օրինակ, ակվարիումի ձկները: Եւ արդյունքում օրենքը երբեք չի գործել, մինչեւ վերջերս:

Մի քանի օր առաջ Ֆեյսբուքում կենդանիների պաշտպան եւ սիրահար օգտատերերը կիսվել են տհաճ նորությամբ, որ կենդանիների որոշ տերեր վերոհիշյալ հարկը վճարելու մասին ծանուցում են ստացել : Իհարկե մեկ կենդանու համար տարեկան 5 հազար դրամը մեծ գումար չէ: Սակայն խոսքը փողին չի վերաբերում: Նախ, հետաքրքիր է՝ ինչպես են տեղական կառավարման մարմինները տեղեկանում տանը կենդանու առկայության մասին: Առաջ ընկնելով՝ նշեմ, որ դեռեւս տեղեկատվության միակ աղբյուրը «բարյացակամ» հարեւաններն են: Այսինքն՝ օրենքի իրականացման մեխանիզմներ պարզապես չկան:

Այնուհետեւ, կենդանիների տերերի մեծ մասը վերցրել են նրանց փողոցում՝  փրկելով մահից: Այլ կերպ ասած՝ կատարել են քաղաքապետարանի գործառույթը, որը Հայաստանի անկախացումից ի վեր եւ ոչ մի պետական ապաստան չի կառուցել: Այժմ այդ մարդկանց առաջարկում են լրացուցիչ գումար վճարել, միայն թե անհասկանալի է՝ ինչի համար:

Ավելին, առանց այն էլ անապահով բնակչության ծախսերի ավելացումը կարող է հանգեցնել նրան, որ տերերի մի մասն ուղղակի կհրաժարվի իրենց կենդանիներից՝ դուրս նետելով նրանց փողոց: 

Լուրը բուռն բանավեճերի պատճառ դարձավ համացանցում, կոչեր արվեցին «չեղարկել», «ստիպել ստերջացնել», «հարկ սահմանել կենդանի չունեցողների համար եւ ուղղել այդ գումարները չորքոտանիներին օգնելուն» եւ այլն: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները Ֆեյսբուքում հակասական հայտարարություններ հնչեցրին, թե «դա չի կրկնվի» եւ «օրենքն ընդունված է, այն պետք է կատարել»: Հատկապես հետաքրքրական է ավագանու խորհրդի անդամի ֆեյսբուքյան հայտարարությունը, որ եղել է ընդամենը երկու ծանուցում, երկուսն էլ հարեւանների բողոքի հիման վրա. առաջին դեպքում խոսքը վերաբերում էր գործարանատիրոջը, մյուս պարագայում շունը կծել էր ինչ-որ մեկին: Սակայն, քաղաքապետարանի հարգելի ներկայացուցիչներ, խնդիրը ծանուցումների քանակը չէ, այլ մոտեցումն է:  Թափառող կենդանիների խնդիրն անհապաղ լուծելու, ստերջացնելու, պատվաստելու փոխարեն պարապ մնացած ինչ-որ մեկը որոշել էր նյարդային հարեւանների մատնությունը լսել եւ ծախսել թուղթն անիմաստ ծանուցումների վրա: Ի դեպ, թուղթն ու փոստային ծառայությունները նույնպես վճարվում են պետական բյուջեից, իսկ ընդհանուր փողերը խնայել պետք է ոչ թե խոսքերով, այլ գործով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ