News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանական Spiegel Online պարբերականի տեղեկատվությամբ՝ դատախազությունը Բեռլինում սկսել է ստուգել ԳԴՀ պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի գործունեությունը։ Խոսվում է այն մասին, թե արդյոք նա չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ պայմանագիր կնքելով Accenture ընկերության հետ խորհրդակցական ծառայություններ մատուցելու վերաբերյալ, գրում է պարբերականը՝ հղում կատարելով  իրեն չանվանած աղբյուրին։

Ստուգումն սկսվել է այն բանից հետո, երբ 2018թ. վերջին դատախազությունն անանուն հայտարարություն է ստացել, որը հենվում էր Դաշնային հաշվիչ պալատի գաղտնի զեկույցի վրա։ Փաստաթղթում նկարագրվում են նախարարության 19,5 մլն եվրո արժողությամբ նախագծերը թվային ոլորտում, ընդ որում՝ խորհրդակցական ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը անվանվում է «անթույլատրելի եւ հակաիրավական»։

Բացի այդ, Դաշնային հաշվիչ պալատի փորձագետները եկել են եզրահանգման, որ այդ կերպ նախարարությունում առաջ են եկել «1 մլն եվրոյի հավելյալ ծախսեր, որոնցից կարելի էր խուսափել»։ Ընդ որում՝ գերատեսչությունը կոչ է անում պաշտպանության նախարարությանը պարզաբանել. թե ով է պատասխանատվություն կրում «տնտեսական վնասի» համար։

Հայտարարությունում, որի մասին տեղեկացնում է Spiegel Online-ը, փաստվում է, որ ֆոն դեր Լյաենին կամ հայտնի էր հակաիրավական պայմանագրերի մասին, կամ նա անբավարար հսկողության պատճառով հնարավոր է դարձրել իր գերատեսչության կողմից նման վնաս հասցնելը։ Հայտատուի անունն անհայտ է, բայց պարբերականը ենթադրում է, որ նա ԳԴՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներից մեկն է, տեղեկացնում է «Գերմանական ալիքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ