News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել եւ թալանել են Հայրենական մեծ պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով:

Այս առնչությամբ, Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են Սերգո Միրզոյանին, հետաքրքրվել նրա առողջությամբ, ինչպես նաեւ ֆինանսական օգնություն ցուցաբերել վետերանին։

Սերգո Միրզոյանը, իմանալով, որ դեպքը մեծ արձագանք է ստացել Հայաստանում ու Վրաստանում, եւ շատերն են անհանգստանում նրա առողջությամբ, խնդրել է փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է եւ շնորհակալություն է  հայտնել իր անձի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար։

Տպել
Ամենաշատ