News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լինդալ ին Ֆերնես քաղաքի (Մեծ Բրիտանիա) «Հարավային լճեր» կենդանաբանական այգում տոնում են մի զույգ պինգվինի վերադարձը, գրում է The Sun-ը։ Նրանք անհետացել էին անցած տարվա նոյեմբերին, եւ «Հարավային լճերի» աշխատակիցներն անհանգիստ էին նրանց ճակատագրի համար։ Պարզվում է՝ Հումբոլդտի 15 տարեկան պինգվինների զույգը գնել էր տարաշխարհիկ կենդանիների սիրահար Ռիս Օլիվերը ինտերնետի միջոցով։ Այն մասին, որ կենդանիները նրան վաճառվել են կեղծիքի ճանապարհով, նա իմացել է միայն անասնաբույժից։ Զննման ժամանակ բժիշկը հայտնաբերել է, որ պինգվինները չիպավորված են։ Ռիսը զանգահարել է ոստիկանություն։ Նա վաճառողին խաբելու ճանապարհով հրավիրել է ֆերմա, որտեղ նրան ձերբակալել են իրավակարգի պահապանները։

«Ռիսն այս իրավիճակում մեղավոր չէ։ Նա մի տղայից մի քանի հազար ֆունտով գնել է պինգվինները ինտերնետով։ Երբ իմացել է, որ կենդանիները գողացված են, բարկացել է։ Վաճառող տղան, ըստ երեւույթին, ապուշի մեկն էր։ Ինչպե՞ս կարելի է աննկատ նման արտասովոր կենդանիներ վաճառել։ Իհարկե, նա բռնվել է հանցանքի մեջ»,- տպավորությունները կիսել է Ռիս Օլիվերի ընկերը։

Թեեւ Ռիսին չի հաջողվել  համալրել տարաշխարհիկ կենդանիների իր հավաքածուն Հումբոլդտի պինգվիններով, բայց նա ուրախ է, որ նրանք վերադարձել են կենդանաբանական այգի, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ