News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ջոի Հենին (Փենսիլվանիա, ԱՄՆ) եւ նրա ալիգատոր Ուոլին հատուկ հարաբերությունների մեջ են։ Նրանք միասին զբոսնում են, միասին հանգստանում ու անգամ քնում նույն անկողնում։ Ոուլին նաեւ շատ է սիրում, երբ իրեն շոյում են եւ դրականորեն է ազդում տիրոջ ու շրջապատի մարդկանց վրա՝ հանգստացնելով նրանց դժվար պահերին։ Ըստ արժանվույն գնահատելով իր արտասովոր կենդանու սերը՝ Ջոին նրան գրանցել է կենդանիների բազայում, որոնք կարող են հոգեբանական աջակցություն (emotional support animal) ցուցաբերել, ասվում է «Մոյա պլանետա»-ում՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Աջակցություն ցուցաբերող կենդանին տիրոջը պետք է սթրեսը հաղթահարելու համար։ Սովորաբար նման ընկերներ ունենում են ընկճախտով տառապող, խուճապի մատնվող մարդիկ։ ԱՄՆ-ում նման կենդանիներ ունեցող մարդիկ ազատված են իրենց կենդանիներին տեղափոխելու մի շարք կանոններից։ Նրանց համար ավելի հեշտ է բնակարան վարձելը, եթե նրանց չորքոտանի ընկերը պաշտոնապես գրանցված է որպես օգնական։ Ավելի հաճախ որպես ուղեկցող ընկեր ընտրում են շներին, բայց մյուս կենդանիներին գրանցելը նույնպես արգելված չէ։

Ջոին եւ նրա ալիգատորը միմյանց հետ կապված են տարիների սերտ բարեկամությամբ։ Ուոլին նրա տանը հայտնվել է 2015թ.։ Ջոիի ընկերը փրկել էր նրան, բայց չգիտեր, թե ինչ աներ նրա հետ ու առաջարկեց Հենի ընտանիքին խնամել նրան։ Մեկ ամիս պահանջվեց, որպեսզի վախեցած փոքրիկից Ուոլին վերածվեր իր վրա վստահ ալիգատորի։ Այնքան վստահ, որ շուտով սկսեց հանգիստն անցկացնել հյուրասենյակում, մտնել տիրոջ անկողին ու անգամ իր համար ոչ մեծ ջրամբար կառուցել տվեց։ Ուոլին հաճախ չէր ցանկանում մենակ մնալ, Ջոին նրան վերցնում էր իր հետ։ Շուտով նա նկատեց, որ քնքուշ ալիգատորը ոչ միայն գրավում է մարդկանց ուշադրությունը, այլեւ նրանց երջանիկ է դարձնում։ Ուոլին կարող է հանգստացնել աուտիզմով կամ Տուրետի ախտանիշով հիվանդին։ Այս հայտնագործությունից հետո Ջոին միտք հղացավ գրանցել իր բարեկամասեր մողեսին որպես հատուկ կենդանի։ Նոր՝ 2019 թվականը Ուոլին դիմավորեց հոգեբանական աջակցություն ցուցաբերող ուղեկից կենդանու կարգավիճակով։ Հիմա նա կարող է տիրոջը հետեւել գրեթե բոլոր հանրային հաստատություններում եւ իր ներկայությամբ ուրախացնել ճանապարհին հանդիպած ամեն մարդու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ