News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքից ընտրված, այնուհետեւ պատգամավորական մանդատը վայր դրած Նարեկ Բաբայանը ճիշտ է համարում մնալ մարզում եւ զբաղվել մարզի խնդիրներով։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։

«Ես մանդատից հրաժարվել եմ իմ տեղում մնալու համար եւ շարունակում եմ զբաղեցնել Սյունիքի մարզպետի պաշտոնը։ Էս պահին հաշվի առնելով մարզի կուտակված խնդիրները ավելի նպատակահարմար գտա մնալ մարզում եւ շարունակել աշխատանքն այստեղ»,–ասաց նա։

Հարցին, թե հնարավոր է՝ հետագայում ինքը զբաղեցնի Սյունիքի մարզպետի պաշտոնը, Նարեկ Բաբայանն ասաց, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ ինքը նման առաջարկ չի ստացել։

«Շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ես նման առաջարկ չեմ ստացել, ես շարունակում եմ զբաղեցնել իմ պաշտոնը»,– հավելեց նա։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ ան¬դամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը կնշանակվի Սյունիքի մարզպետ:

Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից, սակայն, չստանալով բավարար ձայներ, պարտվել էր։ Իսկ խորհրդարանական ընտրություններում պատգամավոր էր ընտրվել, սակայն վայր էր դրել մանդատը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ