News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե ընտանի կենդանիներ համար որեւէ պայմաններ չեն ստեղծվում, հիամրություն եմ համարում այդ օրենքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դինգո թիմ» հ/կ համակարգող Գոհար Մանուշակյանն ՝ անդարադառնալով 2014 թվականի Երեւանի ավագանու որոշմանը, որով նախատեսվում է 5000 դրամ տարեկան տուրք սահմանել ընտանի կենդանի պահելու համար։

«Ընտանի կենդանի պահելու համար նախատեսվող տարեկան 5000 դրամ տուրքի մասիմ ավագանու որոշումն ընդունվել է դեռ Կարեն Կարապետյանի քաղաքապետ լինելու ժամանակվանից եւ մինչեւ հիամ յան գործում է։ Ուրիշ բան է, որ օրենքը չի գործում, քանի որ իմաստ չունի այն։ Նախ՝ ուր են գնում այդ գումարները, ինչի համար ենք մենք վճարում, եթե մեր շները զբոսանքի հատուկ տեղեր չունեն, եթե պետությունը ոչ մի բան չի անում։ Հիմարություն է այդ օրենքը, ենթադրում եմ, որ ինչ–որ բաներ պետք է փոփոխվի։ Միանշանակ չեմ վճարել, չեմ վճարելու եւ բոլորին կոչ եմ անում չվճարել»,– ասաց Գոհար Մանուշակյանը՝ նշելով, որ ինքը տանը խնամում է 9 շուն, 8 կատու, որոնք բոլորը ստերջացված են։

Նրա կարծիքով՝ այս տուրքը պետք է կիրառվի կենդանաբույծների վրա, որոնց համար կենդանի պահելը բիզնես է. «Իսկ այն մարդիկ, որոնք տանը ստերջացված կենդանի են պահում, կամ փողոցից են կենդանի փրկում եւ պահում, ասեմ ավելին, մի բան էլ պետությունը պետք է նրանց գումար տա, այդ կենդանիներին պահելու համար»։

Նշենք, որ հունվարի 21-ին նախատեսվում է բողոքի ակցիա անցկացնել քաղաքապետարանի մոտ, որտեղ կենդանասերները կբողոքեն այս որոշման դեմ։

Հիշեցնենք, որ Երևանի  քաղաքապետարանի ավագանու դեռևս  23.12.2014 թվականի «Երևան քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 264-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն՝ համաքաղաքային կանոններին համապատասխան Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար 2015 թվականի տեղական տուրքը սահմանվել էր 5000 դրամ:

Կենդանասերները մի շարք բողոքի ակցիաներ անցկացրեցին, սակայն դրանք արդյունք չտվեցին։ Օրենքն ուժի մեջ մնաց, սակայն վճարումներ այս տարիներին քաղաքացիները չեն կատարում։ Վերջերս տանը ընտանի կենդանի խնամողները ծանուցագրեր են ստանում, որ պետք է վճարեն այդ 5000-ական դրամ տուրքը։

Տպել
Ամենաշատ