News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շատ ճիշտ կլիներ, որ այսօրվա իշխանությունները գաղտնազերծեին նախորդ 20 տարիներին Արցախի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները: Այս մասին այսօր Արցախում հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանը:

«Ինչի շուրջ են բանակցել, ճիշտ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտեր»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:

Ինչ վերաբերում է նոր իշխանությունների կողմից Արցախի հարցով բանակցություններին, «Սասնա Ծռերի» ներկայացուցիչը նշեց, որ այսօր պետք է հրաժարվել մարդիդյան սկզբունքներից եւ փոխել բանակցության տրամաբանությունը:

«Եթե այս գործողություններն առաջիկա օրերին չկատարվեն, ճիշտ չեն անի իշխանությունները, մտահգությունները, որ մեր ժողովրդի թիկունքում գործընթաց կարող է ընթանալ, կխորանան եւ ոչ մի դրական բանի չի բերի սա: Այս հարցում պարոն Փաշինյանն անելիք ունի եւ բոլորս սպասողի դերում ենք: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը գործող իշխանության կողքին է եւ իշխանությունը կարող է պահանջատիրոջ դերում նստել բանակցային սեղնաի շուրջ, այլ ոչ թե մինչեւ օրս վարվող պարտվողական ու դավաճանական ընթացքով շարժվել», - ասաց նա՝ հավելելով, որ դավաճանական ընթացքի գագաթնակետը քառօրյա պատերազմն էր, եւ եթե չլիներ «Սասնա ծռերի» համարժեք ռեակցիան, իշխանությունները նպատակ էին դրել շարունակել իրենց դավաճանական ընթացքը. «Սասնա ծռերի» գործողությամբ մենք կարողացանք կանխել այդ ընթացքը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ