News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում 20-ամյա ռուս կնոջը բռնաբարելու փորձի մեջ կասկածվող գյումրեցի երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  գյումրեցի երիտասարդի փաստաբան Էդգար Թումասյանը:

«Պաշտպանյալիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել հանցակազմի բացակայության հիմքով, նրան մեղսագրվող  արարքը չի հիմնավորվել, քանի որ բացի տուժողի ցուցմունքներից, որեւէ այլ ապացույց չի եղել»,- ասաց փաստաբան Էդգար Թումասյանը:

Նշենք, որ գյումրեցի երիտասարդի խափանման միջոցը երկու անգամ գրավով փոխվել է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ռուս կնոջը բռնաբարելու փորձ կատարելու կասկածանքով կալանավորվել էր գյումրեցի 28-ամյա երիտասարդ: Նրա հարազատներն ու հարևանները բողոքի ցույց էին արել Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց, փակել Հաղթանակի պողոտան պահանջել են փոխել կասկածյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, որը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանվել է երկու ամսով, ազատ արձակել նրան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ հոկտեմբերի 29-ին ժամը 14:20-ին Շիրակի մարզի՝ 1990 թվականին ծնված բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 8:30-ի սահմաններում, բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքերով փակել իր բերանը, գլուխը հարվածել պատին, որից հետո իրեն տարել է ննջարան և փորձել բռնաբարել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 28– ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ