News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին կառաջարկի փոխզիջում բյուջեի ճգնաժամն ավարտելու համար, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Axios-ին։

Պորտալի տվյալներով՝ պետության ղեկավարը կխնդրի հատկացնել 5,7 մլրդ դոլար Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար՝ այն օրենսդրության ընդունման դիմաց, որը կպաշտպանի ներգաղթյալ երեխաների, ինչպես նաեւ այն անձանց իրավունքը, որոնք գտնվում են իշխանությունների ժամանակավոր պաշտպանության ներքո։ Տեղեկացվում է, որ այս մասին նախագահը կհայտարարի շաբաթ օրը։

Թրամփի առաջարկը պատրաստել են ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը եւ պետության ղեկավարի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները։

Պարբերականը նշում է, որ Սպիտակ տան տիրոջ պլանն ուղղված է ցուցադրելու բանակցությունների նրա պատրաստակամությունը, բայց դեմոկրատները հազիվ թե ընդունեն նրա գաղափարը։

Ամերիկյան դաշնային հաստատությունների մոտ մեկ քառորդը դադարեցրել է աշխատանքը դեկտեմբերի 22-ից՝ համաձայնեցված բյուջեի բացակայության պատճառով։ Գայթաքար է հանդիսացել Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը։ Թրամփը հրաժարվում է ստորագրել բյուջեն առանց լրացուցիչ հատկացումների՝ սահմանային անվտանգության ու պատի կառուցման համար, իսկ դեմոկրատները հրաժարվում են հատկացնել այդ միջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ