News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարոն քաղաքապետ, խնդրում եմ կարգի հրավիրեք ստատուսագիր թաղապետի տեղակալինԼ Այս մասին, facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Դիմում եմ քաղաքապետ Հայկ Մարությանին վարչական շրջաններից մեկի ղեկավարի տեղակալի ֆեյսբուքյան ամենժամյա գրառումների վերաբերյալ: Այդ անձը ինչպես չհասկացավ, որ ավագանու նիստերի դահլիճը այն վայրը չէ, որտեղ կարելի է կեպկայով եւ արեւային ակնոցներով ներկայանալ, այդպես էլ չհասկացավ, որ իրենից` թե անձնապես թե ի պաշտոնե շատ հեռու է խոսելը ԼՀԿ-ի եւ նրա ղեկավարի մասին: Այդ անձը քաղաքական որակումներ է թույլ տալիս ԼՀԿ-ի հասցեին իր էջում, հաշվի չառնելով, որ հանդիսանում է քաղաքապետարանի աշխատակազմի առաջնային օղակներից մեկի ներկայացուցիչը:

Պարոն քաղաքապետ, խնդրում եմ կարգի հրավիրեք ստատուսագիր թաղապետի տեղակալին, քանզի քաղաքական պատասխանատուն դուք եք եւ իմ արձագանքն էլ այդ անձի վարքագծին լինելու է ուղղված իր քաղաքական պատասխանատուին` Ձեզ:

Հ. Գ. Վարչապետին լսեք և զիբիլը հավաքեք ստաստուս գրելու փոխարեն»:

Տպել
Ամենաշատ