News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հորդառատ անձրեւների եւ ձյան պատճառով ԱՄՆ-ում հազարից ավելի չվերթ է չեղարկվել, հաղորդում է «Կոմմերսանտ»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի վարչության թվիթերյան հրապարակմանը:

Նշվում է, որ եղանակային պայմանները խոչընդոտել են օդանավակայանների աշխատանքը երկրի կենտրոնական եւ հյուսիս-արեւելյան մասերում, այդ թվում՝ Չիկագոյում, Բոստոնում եւ Նյու Յորքում: «Նյու Ջերսի եւ Փենսիլվանիա նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել»,-հավելել են վարչությունում:

Ըստ FlightAware հարթակի տվյալների՝ Միացյալ Նահանգներում հունվարի 19-ին չեղարկվել է ավելի քան 2 հազար չվերթ, գրեթե 3 հազարը՝ հետաձգվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ