News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության գաղտնի արբանյակը հաջողությամբ ուղարկվել է տիեզերք, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով United Launch Alliance (ULA) ընկերության կայքին: «Շնորհավորում ենք մեր թիմին եւ գործընկերներին ակտիվի մատակարարման կապակցությամբ, որը շատ կարեւոր է ազգային անվտանգությունն ապահովելու հետագա առաքելությունների համար»,-հայտարարությունում նշել է ULA-ի պետական եւ կոմերցիոն թռիչքների ծրագրի փոխնախագահ Հենրի Վենցը:

Delta IV Heavy սարքավորումով զինված ծանր հրթիռակրի մեկնարկը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վենդենբերգ կայանից (Կալիֆորնիա) ժամը 23:10-ին:: ULA-ն մանրամասնել է, որ այս առաքելությունը 2006 թվականին ընկերության հիմնադրման օրվանից ի վեր 132-րդ հաջողված մեկնարկն է, 2002 թվականից՝ Delta IV-ի 38-րդ մեկնարկը եւ այդ հրթիռի ծանր ձեւափոխության 11-րդ մեկնարկը:

Delta IV հրթիռակրի հաջորդ մեկնարկը նախատեսված է մարտի 13-ին եւ տեղի կունենա Ֆլորիդայի Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ