News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմում «զինադադար» հայտարարելու ապրտադիր պայման կարող են հանդիսանալ Վաշինգտոնի կանոնավոր ստուգումները, որ Պեկինը կիրագործի խոստացված առեւտրային բարեփոխումները: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու երկրների միջեւ բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին:

«Սակագների սպառնալիքը չի վերանա, եթե անգամ գործարքը հաստատվի»,-գործակալությունը մեջբերում է զրուցակիցներից մեկի խոսքերը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ընդ որում՝ չինական կողմը դժկամությամբ է դիտարկել այդ պայմանը Վաշինգտոնից, սակայն դա բանակցությունների դադարեցման պատճառ չի հանդիսացել: Գործակալության հետ զրույցում չինական կողմին մոտ գտնվող աղբյուրը նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են «կանոնավոր ստուգումներ» անցկացնել, սակայն դրանց հաճախականությունը դեռ հայտնի չէ: «Դա նման է նվաստացման»,-ընդգծել է աղբյուրներից մեկը: «Սակայն, հնարավոր է, երկու կողմերը գտնեն չինական կառավարության դեմքը պահպանելու ձեւը»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ