News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը պատրաստ է լուծել բոլոր կողմերի «օրինական խնդիրները» Աֆղանստանում խաղաղությունը վերականգնելու համար: Այդ մասին հաղորդել է Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Զալմայ Հալիլզադը, հաղորդում է AP-ն:

Իր նշանակման պահից Հալիլզադը հանդիպել է բոլոր կողմերի հետ՝ ներառյալ թալիբներին, աֆղանական պաշտոնյաներին եւ Պակիստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը:

Ներկայումս թալիբները վերահսկում են Աֆղանստանի գրեթե կեսը եւ ավելի հզոր են, քան երբեւէ 2001 թվականին ԱՄՆ-ի ներխուժումից հետո:

«Ես տեսնում եմ, որ շատերն անհանգստացած են, որ Միացյալ Նահանգները պատրաստ է եւ′ խոսել, եւ′ պայքարել: Թույլ տվեք պարզաբանել. ԱՄՆ-ն խաղաղություն է ցանկանում»,-ամերիկյան դիվանագետը գրել է Twitter-ում:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Աֆղանստանում, սակայն «խաղաղություն հաստատելը նաեւ նշանակում է, որ մենք կշարունակենք պայքարն ըստ անհրաժեշտության»:

Հալիլզադը ներկայումս այցով գտնվում է Իսլամաբադում, որտեղ հանդիպել է Պակիստանի վարչապետ Իմրան Հանի եւ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Քամար Ջավեդ Բաջվայի հետ Աֆղանստանում խաղաղության վերականգնումը քննարկելու համար:

Անցյալ ամիս Հալիլզադը հանդիպել է թալիբների հետ Արաբական Միացյալ Էմիրություններում, որին մասնակցել են նաեւ Սաուդյան Արաբիայի, Պակիստանի եւ Էմիրատների պաշտոնյաները:

Պակիստանյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները վկայում են, որ Պակիստանը ջանքեր կգործադրի խաղախ գործընթացի կատիվացման համար՝ հրավիրելով թալիբներին Պակիստան:

Պակիստանի առաջնորդները նշում են, որ սատարում են խաղաղ գործընթացը, որը ձախողվել է թալիբների՝ Քաբուլում աֆղանական կառավարության հետ երկխոսել չցանկանալու պատճառով: Սակայն Վաշինգտոնը հույս ունի, որ Պակիստանը կօգնի վերջ դնել հակամարտությանը:

Հալիլզադը արագացրել է խաղաղ ջանքերը վերջին շաբաթներին այն հաղորդագրությունների ֆոնին, որ ԱՄՆ-ը ծրագրում է ամռանը դուրս բերել իր զորքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ