News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրիան մերժել է Գերմանիայի եւ Ֆրանսիայի՝ եվրագոտու 19 երկրներում միասնական բյուջե ստեղծելու ծրագրերը:

«Եթե ինչ-որ բան կոչվում է բարեփոխում, դա դեռ չի նշանակում, որ կշարժվի ճիշտ ուղղությամբ»,-հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:

Միասնական եվրաբյուջեի մասին նախաձեռնությունը, որն առաջարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, Կուրցը հարցի շուրջ սխալ մոտեցում է համարում: « Ինչո՞ւ մենք պետք է ԵՄ-ի բյուջեից գումարներով պարգեւատրենք բարեփոխման անցկացման մեջ ոգեւորության պակասը»,-նշել է Կուրցը: Ըստ նրա՝ այդ քայլն անհնար է բացատրել Գերմանիայի, Ավստրիայի կամ Նիդերլանդների քրտնաջան աշխատող հարկատուներին, հաղորդում է DW-ը:

Կուրցն ընդգծել է նաեւ իր անհանգստությունը եվրագոտու հետագա կայունության վերաբերյալ: «Եվրահանձնաժողովը պետք է սովորեցնի պահպանել Կայունության եւ աճի համաձայնագիրը եվրագոտու ոչ միայն փոքր, այլեւ խոշոր պետություններին, ինչպիսին է Ֆրանսիան»,-հայտարարել է Ավստրիայի կանցլերը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտնել է սոցիալական կարիքներին ուղղված ծախսերի բարձրացման մասին, որը կհանգեցնի Փարիզի կողմից ԵՄ-ի ստանդարտների խախտմանը, որոնց համաձայն՝ բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի տնտեսության արդյունավետության 3 տոկոսը:

Ըստ Կուրցի՝ միասնական եվրաբյուջեի միջոցները պետք է ծառայեն եվրագոտու երկրների միջեւ տնտեսական տարբերությունների կրճատմանը եւ տնտեսական ճգնաժամերի կանխարգելմանը: 2018 թվականի վերջից եվրագոտու երկրները խորհրդակցություններ են անցկացնում Եվրահանձնաժողովի կողմից աջակցություն ստացած Բեռլինի եւ Փարիզի առաջարկի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ