News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան սենատոր Լինդսի Գրեմը հույս ունի, որ նախագահ Դոնալդ Թրամփը կդանդաղեցնի Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը մինչեւ «Իսլամական պետությունը» չոչնչացվի, հաղորդում է Reuters-ը:

Ըստ նրա՝ ամերիկյան զորքերի դուրս բերումը կարող է հանգեցնել նրան, որ «Իրաքը կհայտնվի ստերոիդների վրա»:

Գրեմն Անկարայում իր ելույթի ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբերի պետերի հանձնաժողովի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդն աշխատում է Թուրքիայի հետ քուրդ ապստամբներին թուրքական սահմանից հեռացնելու ծրագրի շուրջ:

«Ահա լավ լուրը. կարծում եմ՝ գեներալ Դանֆորդն ունի ծրագիր, որի շուրջ նա շխատում է թուրքական զինվորականների հետ այդ նպատակներին հասնելու համար»,-ասել է Գրեմը՝ հավելելով, որ քրդերին չպետք է թողնել ծանր զինատեսակներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ