News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 19-ին, ժամը 22:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ տրանսպորտային միջոցների դիսպետչերական կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք մարդատար ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Opel Astra մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.) և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները բախվել են կայանած Toyota Corolla մակնիշի (վարորդը՝ Տ. Բ.) ավտոմեքենային:

Բախման հետևանքով Opel Zafira մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են Opel Zafira  մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրում է գտնվել Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, ով Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

 

 

Տպել
Ամենաշատ