News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 76-ի, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Universal պարբերականին:

Ըստ պարբերականի տվյալների՝ 76 զոհերի մասին լուրը հաղորդել է Իդալգո նահանգի կառավարությունը:

Ուժգին պայթյուն եւ հրդեհ է տեղի ունեցել ուրբաթ երեկոյան Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խոշոր խողովակաշարի շրջանում, երբ հայրուրավոր մարդիկ վառելիք էին գողանում: Մեքսիկայի պետական Pemex նավթային ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ խողովակաշարի պայթյունը անօրինական կտրման հետեւանքով էր տեղի ունեցել: Մարդիկ մոտեցել էին արտահոսքի կամ միտումնավոր կտրման վայրին տարբեր տարաներով եւ լցնում էին դրանք, երբ որոտացել էր պայթյունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ