News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆղանական թալիբները հերքել են պակիստանյան ԶԼՄ-ների հրապարակումները, որ նրանք պատրաստ են վերսկսել հանդիպումներն ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Զալմայ Հալիլզադի հետ Իսլամաբադում, եւ կրկին մերժել են բանակցություններ վարել աֆղանական կառավարության հետ, հաղորդում է Reuters-ը:

Թալիբների բարձրաստիճան առաջնորդները հայտարարել են, որ տարածաշրջանային տերությունները, այդ թվում՝ Պակիստանը, ցանկանում էին, որպեսզի նրանք հանդիպեին ԱՄՆ-ի պատվիրակության հետ Իսլամաբադում, ինչպես նաեւ ներառեին աֆղանական կառավարությանը խաղաղ գործընթացի մեջ, սակայն այդ մոտեցումները մերժվել էին: «Մենք ցանկանում էինք տեղեկացնել, որ չենք հանդիպի Զալման Հալիլզադի հետ Իսլամաբադում»,-ասվում է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդի հայտարարության մեջ:

Երկու կողմերի միջեւ բանակցությունները հայտնվել էին փակուղում, երբ թալիբները մեղադրել էին Հալիլզադին համաձայնեցված օրակարգից շեղվելու մեջ, եւ դեռեւս պարզ չէ՝ երբ դրանք կվերսկսվեն:

«Մենք կրկին ու կրկին հասկացնում էինք, որ երբեք չենք հանդիպի աֆղանական կառավարության հետ, քանի որ գիտենք, որ նրանք ունակ չեն բավարարելու մեր պահանջները»,-ասել է «Թալիբան» շարժման բարձրաստիճան առաջնորդներից մեկն անանունության պայմաններում:

Միացյալ Նահանգները հայտարարում են, որ Աֆղանստանում ցանկացած կարգավորումը պետք է իրականացվի միջազգայնորեն ճանաչված աֆղանական կառավարության եւ թալիբների միջեւ, որոնք առայժմ հրաժարվում են խոսել վարչակազմի հետ, որին նրանք անվանում են «անօրինական խամաճիկային ռեժիմ»:

Թալիբների առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատվիրակության հետ խաղաղ բանակցությունները կվերսկսվեն, եթե նրանք համոզվեն, որ կքննարվի միայն երեք հարց՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումը, գերիների փոխանակումն ու թալիբների առաջնորդների տեղաշարժման արգելքների չեղարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ