News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունվարի 19-ին՝ ժամը 22:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի սկզբնամասում գտնվող կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Ա. Տ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 15 մ) և հայտնվել Արզնի-Շամիրամ ջրանցքում (մոտ 9 մ խորությամբ և 9 մ լայնությամբ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդն ինքնուրույն դուրս է եկել ջրանցքից (ջրի մակարդակը՝ մոտ 1 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ջրանցքից:

Տպել
Ամենաշատ