News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկայդո կղզու բնակիչ Մասաձո Նոնական, որն ավելի վաղ ճանաչվել էր որպես Երկիր մոլորակի ամենատարեց տղամարդը, կիրակի 113 տարեկան հասակում մահացել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին: Ճապոնացին մահացել է իր տանն Ասյորո գյուղում:

Նոնական ծնվել էր 1905 թվականին: Վերջին տարիներին նա բնակվում էր իր թոռների հետ միասին Հոկայդոյի հյուսիսում Մեական լեռան ստորոտին: Նրա հետնորդներն այդ տարածքում տաք աղբյուրներում «Նոնակա օնսեն» փոքր հյուրանոցի սեփականատերեր են:

Հատկանշական է, որ ամենատարեց մարդկանց վարկանիշային աղյուսակում Նոնական զբաղեցնում էր 30-րդ տեղը: Նրանից առաջ բոլոր հորիզոնականներում կանայք են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ