News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի ազգային համալսարանի գիտնականները Տաշքենտի կենտրոնում՝ հնագույն շենքերից մեկում, պեղումների ժամանակ հայտնաբերել են 80 տարի առաջ կորած արժեքավոր իրեր: Ըստ նախնական հաշվարկների՝ այդ գանձի արժեքը գերազանցում է մեկ մլն դոլարը, հաղորդում է kun.uz պորտալը:

Շենքը կառուցվել էր 1870 թվականին, իսկ դրա նկուղի տակ, ինչպես պարզ դարձավ, գտնվում էր եւս մեկ թաքնված սենյակ, որի մուտքը մնացել էր փլատակների տակ եւ առ այսօր հայտնաբերված չէր:

Արվեստի հազվագյուտ ստեղծագործություններ, ոսկյա եւ արծաթյա մետաղադրամներ ու սպասք, տարբեր հնության իրեր, նկարներ, սրբապատկերներ եւ թարկարժեք մետաղներից նմուշեր. այս եւ շատ ուրիշ արժեքավոր իրեր են հայտնաբերվել գիտնականների կողմից:

Այժմ գտածոները տեղափոխվում են թանգարան: Դրանցից մի քանիսը նախատեսվում է ուղարկել Գերմանիայից եւ Լեհաստանից մի խումբ գիտնականների հատուկ լաբորատորիա վերականգնելու նպատակով:

Գտածոներից են նաեւ իշխան Ռոմանովի տաշքենտյան պալատի 1918 թվականի հավաքածուի նմուշները, իրերը, որոնք ժամանակին պատկանում էին 20-ական թվականներին Եվրոպայից եւ Սանտկ-Պետերբուրգից Տաշքենտ տեղափոխված ազնվականներին ու գիտնականներին, ինչպես նաեւ գեներալ Ջուրաբեքի տնից անհետացած իրերը:

Գտածոների ամբողջական ցանկը դեռեւս հայտնի չէ. գանձի հայտնաբերման վայրի ուսումնսիրությունները շարունակվում են Գիտությունների ակադեմիայի փորձագետների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ